NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել մանկական պոռնոգրաֆիայի տարածման գործով ձերբակալությունից: Պարզվում է` 28-ամյա Դ. Փահլեւանյանը օգոստոսի 22-ին ոստիկանություն է բերման ենթարկվել ութամյա աղջնակի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու եւ պոռնկագրական նյութեր տարածելու կասկածանքով: Փահլեւանյանը 8-ամյա աղջնակի հետ ծանոթացել է «Օդնոկլասնիկի» սոցցանցի միջոցով: Տեւական ժամանակ երեխայի հետ վիրտուալ կապ պահպանելուց հետո, կարողացել է գայթակղել եւ հանդիպում նշանակել երեխային ծանոթ վայրում։
Ինչպես ավելի վաղ գրել էինք Փահլեւանյանին բերման են ենթարկել Տիգրան Մեծ պողոտայի 19ա շենքի մոտից:
Պարզվել էր, որ երիտասարդը զբաղվում է մանկական պոռնոգրոֆիայի տարածմամբ: Ձերբակալելիս նրա հեռախոսում հայտնաբերվել են մանկական պոռնոկոգրական տեսանյութեր:
Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են տեղի ունեցածը՝ նշելով, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի (Ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը) եւ 263-րդ հոդվածի 2-րդ մասի (Համակարգչային համակարգի միջոցով մանկական պոռնոգրաֆիայի ներկայացնելը կամ համակարգչային համակարգում կամ համակարգչային տվյալների պահպանման համակարգում մանկական պոռնոգրաֆիայի պահպանելը) հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:



























