Փրկարարները Երեւանի Նանսենի փողոցի շենքերից մեկի բնակարանում դիակ են հայտնաբերել։ Ինչպես NEWS.am-ը տեղեկացավ ԱԻ նախարարության կայքից, այսօր՝ օգոստոսի 23-ին, ժամը 19.45-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նանսենի 13 հասցեում առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնած մարտական հաշվարկը պարզել է, որ գազի արտահոսք չկա։ Վայրի զննությունը ցույց է տվել, որ տարածված հոտի աղբյուրը թիվ 5 բնակարանից է։ Բնակարանի դուռը փակ է եղել: Ժամը 20.45-ին ոստիկանների ներկայությամբ հրշեջ-փրկարարները պատուհանից մուտք են գործել բնակարան, որտեղ հայտնաբերել են Ա. Վարդանյանի դին:




























