2010 թվականի հոկտեմբերին Ստեփանակերտի օդակայանը կդիմավորի առաջին ուղեւորներին։ Ստեփանակերտում NEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ, շինարարական աշխատանքներն արդեն սկվսել են։ Արցախում կարծում են, որ օդանավակայանի շահագործումն ունի ոչ միայն կենսական, այլեւ քաղաքական մեծ նշանակություն։ Ճարտարապետ Տիգրան Բաղդասարյանի խոսքերով, ուղեւորների համար նախատեսված են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ հանգստի սրահ, ծառայողական սենյակներ, բուժկետ, սրճարան եւ այլն։

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը օրերս այցելել է կառուցվող օդանավակայան՝ հետաքրքրվելու ընթացող աշխատանքներով։ Նրա հետ են եղել նաեւ վարչապետ Արթուր Հարությունյանը եւ այլ պաշոնատար անձիք։ ԼՂՀ-ում կարծում են, որ բացի կենսական եւ քաղաքական նշանակությունից օդանավակայանը կնպաստի նաեւ պետականության ամրապնդմանը ու կբարձացնի բարեկեցության մակարդակը։

Հիշեցնենք, որ ղարաբաղյան պատերազմը սկսելուց ի վեր օդակայանը չի գործել։