Սեպտեմբերի 10-17-ը ՀՀ մշակույթի նախարարության հրավերով Հայաստանում է գտնվելու Բոննի քաղաքապետարանի պատվիրակությունը եւ մշակութային խումբը (թվով 10 մարդ) Բոննի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Անդրեաս Լյոշի գլխավորությամբ:
Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ համատեղ մշակութային ծրագրի շրջանակներում Հայաստանում կազմակերպելու են ներկայացումներ եւ սեմինարներ: Ներկայացումով հանդես կգան ծրագրի մասնակիցներ`
«Euro Theater Central Bonn» թատերախումբը սեպտեմբերի 14-ին ժ. 19.00-ին Երեւանի մնջախաղի պետական թատրոնում.
«Cernä & Vanek Dance» ժամանակակից պարի թատրոնը սեպտեմբերի 16-ին ժ. 19.00-ին Երեւանի մնջախաղի պետական թատրոնում:
Նախատեսվում է պարոն Լյոշի հանդիպումներ Հայաստանի մշակութային դաշտի հեղինակավոր կազմակերպությունների եւ գործիչների հետ:
Ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի ծանոթացնել հայ հանդիսատեսին Գերմանիայի ժամանականից թատերական արվեստին, զարգացնել հայ-գերմանական մշակութային համագործակցությունը, ինչպես նաեւ հիմք կհանդիսանա Բոննի եւ ՀՀ մշակույթի նախարարության միջեւ կայուն համագործակցություն ծավալելու համար:





























