Սեպտեմբերի 16-ին, ժամը 09.24-ին Երեւանի ոստիականության վարչությունից տեղեկատվություն է ստացվել, որ Աբովյան փողոցի
«ՍԱՍ» սուպերմարկետում հայտնաբերվել է կասկածելի երկու պոլիէթիլենային փաթեթ:
Ինչպես հայտնում են ԱԻ նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փաթեթներում կենցաղային իրեր են:





























