ՀՅԴ անդամ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արթուր Աղաբեկյանը կնշանակվի ԼՂՀ փոխվարչապետ, այս մասին հայտնում է lragir.am-ը` վկայակոչելով իր աղբյուրներին:
Նշվում է, որ հենց այդ պայամանավորվածության հետ էր կապված ՀՅԴ Արցախի կառույցի անդամների մի մասի տարoրինակ պահվածքը մինչեւ նախագահական ընտրությունները եւ հետո: Ինչպես հայտնի է, ՀՅԴ-ն, հակառակ շատ կուսակցականների պնդումների, սատարեց ոչ թե իր խմբակցության անդամ Վիտալի Բալասանյանին, այլ գործող նախագահ Բակո Սահակյանին:




























