Սեպտեմբերի 16-ին, ժամը  17.32-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Սյունիք ավտոճանպարհին  ՃՏՊ է տեղի ունեցել:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ինչպես հայտնում են ԱԻ նախարարությունից, պարզվել  է, որ Կապան-Խոր Ձոր ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրում «ՈՒԱԶ» մակնիշի 08 OL 613 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, շրջվել  է ձորը եւ բռնկվել:

Մինչեւ հրշեջ-փրկարարների` դեպքի վայր հասնելը, 1973թ. ծնված Արամ Հայրապետյանը եւ 1972թ. ծնված Լեւոն Պապյանը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Կապան քաղաքի ԲԿ: Նրանց առողջական վիճակը միջին ծանրության է գանահատվել: Հրդեհը մարվել է  ժամը 17.40-ին: «ՈՒԱԶ»-ն ամբողջությամբ այրվել է: