Սեպտեմբերի 16-ին , ժամը 18.39-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի թիվ 8 շենքի 3-րդ հարկի 4-րդ բնակարանի բնակիչը սպառնում է հրդեհել բնակարանը:
հայտնում են ԱԻ նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: «1-02» ծառայության աշխատակիցները բացել են բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերել են իրեն որովայնի հատվածում վնասվածքներ հասցրած Գուրգեն Գաբրիելյանին (1933թ.): Տուժածին տեղափոխել են Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.42-ին, մարվել՝ 18.47-ին: Այրվել է սառնարանը, կահույքը, հատակը (35 քմ) եւ 2 դուռ:





























