Թունավորմամբ «Մարգարյան» հիվանդանոց է տեղափոխվել Երեւանի Բաբաջանյան փողոցի թիվ 21 շենքի 51-րդ բնակարանի բնակիչ, 4-ամյա Սմբատ Սահակյանը: Այս տեղեկատվությունը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է սեպտեմբերի 17-ին ժամը 16.35-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, ըստ բժիշկների տուժածի առողջական վիճակը բավարար է: