Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել մուսուլմանական երկրների իշխանություններին՝ ապահովել իրենց երկրներում գործող գերմանական դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունը: Այս մասին Մերկելը ասուլիս է տվել այսօր Բեռլինում, որտեղ անդրադարձել է տաբեր երկրներում իրականացվող բողոքի ակցիաներին՝ ընդդեմ «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմին:

«Գերմանիան կողմ է կրոնների համատեղ գոյությանը, ինչպես նաեւ խոսքի ու կրոնի ազատությանը»,-նշել է Մերկելն ու ավելացրել, որ անհրաժեշտ է իրավաբանական տեսակետից ստուգել, արդյոք վերոնշյալ ֆիլմը էապես վնասում է հասարակության անվտանգությանը: Մասնավորապես ամերիկյան դեսպանատների դիմաց իրականացվող ցույցերն ու դրանց հետեւանքով եղած զոհերը անհագստացնում են գերմանական իշխանություններին: Մերկելը հատկապես դիմել է Սուդանի իշխանություններին՝ ապահովել գերմանական դեսպանատան անվտանգությունն ու այն զերծ պահել հնարավոր բախումներից: