Ավարտվել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության եւ Ֆինլանդիայի Հանրապետության «ՀԱՈՒՍ» հանրային կառավարման ինստիտուտի հետ համատեղ իրականացված Թվինինգ ծրագիրը: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Ծրագիրը հովանավորվել է Եվրամիության կողմից եւ կոչվել` «Աջակցություն ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը. կարգավորման կառավարում/Ստանդարտ ծախսերի մոդել»:
Ծրագիրը մեկնարկել է 2010 թ. փետրվարին, ուղղված էր նորմատիվ իրավական ակտերի կիրարկման արդյունքում ազդեցության գնահատմանը, գործարարության համար վարչարարական բեռի հաշվարկմանը եւ դրա նվազեցմանը: Մասնավորապես` ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գործարար միջավայրի բարելավման ու Առեւտրի եւ շուկաների կարգավորման վարչությունները վերլուծել եւ ազդեցության գնահատական են տվել շուրջ 580 օրենքների եւ ՀՀ կառավարության որոշումների նախագծերի:





























