Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր` սեպտեմբերի 19-ին այցելել է  ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն», հանդիպել կոլեկտիվի հետ։

ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, տեխնոլոգիական եւ կադրային հագեցվածությանը: Դերենիկ Դումանյանը կարեւորել է դեղերի արդյունավետության, անվտանգության եւ որակի ապահովման գործում մասնագիտացված կառույցի դերը: Նա կենտրոնի ղեկավարության առջեւ խնդիր է դրել շարունակաբար հզորացնել  տեխնոլոգիական եւ կադրային  հագեցվածությունը, ուղեժացնել ներքին վերահսկողության մեխանիզմները: 

Կենտրոնի մասնագետների առջեւ  նախարարը խնդիր է դրել ուժեղացնել հսկողությունը հանրապետություն ներկրվող դեղերի նկատմամբ` դրանց անվտանգությունը երաշխավորելու նպատակով, ինչպես նաեւ հետամուտ լինել կեղծ, ժամկետանց եւ չգրանցված դեղերի ներմուծման կանխմանը: