Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Արարատ Առաքելյանը, ով վերջերս լքել է Դոնեցկի «Մետալուրգ» ակումբը, ներկայումս մարզվում է Երեւանի «Բանանց»-ի կազմում, սակայն նա չի պատրաստվում այստեղ երկար մնալ: Ֆուտբոլիստը առաջարկներ ունի արտասահմանից: Մասնավորապես՝ նրա ծառայություններով հետաքրքրված են բելգիական «Ստանդարտը», ռուսական «Ամկարը», ինչպես նաեւ գերմանական մի շարք ակումբեր:
Այդուհանդերձ, եթե Առաքելյանին չհաջողվի հանդես գալ արտասահմանում, ապա նա կշարունակի իր ելույթները հարազատ «Բանանց»-ում:
Մեր կողմից նշենք, որ ֆուտբոլիստի համար առավել նպատակահարմար է խաղալ հիմնական կազմում, քան լինել ուժեղ ակումբի պահեստայինների նստարանին նստած, քանի որ ֆուտբոլիստի համար ամենակարեւորը խաղային պրակտիկան է:




























