Բյուրականի աստղադիտարանում երեկ` սեպտեմբերի 22-ին տեղի է ունեցել երիտասարդ աստղագետների 4-րդ միջազգային ամառային դպրոցի պաշտոնական փակման արարողությունը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին Հայկական աստղագիտական ընկերությունից: Երիտասարդ աստղագետների 4-րդ միջազգային ամառային դպրոցը անցկացվում էր Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:

Միջոցառման շրջանակներում դասախոսություններից եւ գործնական պարապմունքներից բացի, ներկայացվել են նաեւ երիտասարդ մասնակիցների  զեկուցումները: Ուսանողները եւ երիտասարդ աստղագետները պատմել են իրենց  թեզերի եւ գիտահետազոտական աշխատանքների մասին: Մասնակիցների համար կազմակերպվել են դիտումներ ԲԱ փոքր աստղադիտակներով:

Փակման արարողության ժամանակ տեղի է ունցել միջոցառման ընթացքում կատարված լուսանկարների ցուցադրություն եւ մասնակիցներին հանձնվել են վկայագրեր: Սեպտեմբերի 23-24-ը երիտասարդ աստղագետները մեկնելու են Հայաստանից: