Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղացող, մարզիչ Լուիս Ֆերնանդեսը ցանկություն է հայտնել գլխավորելու Ֆրանսիայի հավաքականը՝ Հարավային Աֆիրկայի Հանրապետությունում տեղի ունենալիք աշխարհի առաջնությունից հետո։ Ֆերնանդեսն ասել է, որ ազգային հավաքականի հետ կապված նա համապատասխան ծրագիր ունի։

«Ոչ ոք ինձ չի կարող զրկել հնարավորությունից հավակնելու այս պաշտոնին։ Ես ունեմ համապատասխան ծրագիր»,- հայտարարել է Ֆերնանդեսը։

Իրականում, չնայած Ֆերնանդեսի մեծ ցանկությանը, բոլորը պնդում են, որ ֆուտբոլի ֆեդերացիան կնախնտրի «Բորդոյի» նախկին մարզիչ Լորան Բլանին։

Հիշեցնենք, որ 80-ականների սկզբներին եւ կեսերին Ֆերնանդեսը մտնում էր Ֆրանսիայի հավաքականի հայտնի «հրացանակիրների» քառյակի մեջ, որում ընգրկված էին նաեւ Միշել Պլատինին, Ալեն Ժիրեսը եւ Ժան Տիգանան։