Էստոնիայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանը սեպտեմբերի 25-ին հանդիպել է Էստոնիայի խորհրդարանի նախագահ Էնե Էրգմայի հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայւնության հետ կապի վարչությունից: Զրույցի ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ միջպետական հարաբերությունների ընթացքի կապակցությամբ` կարեւորելով միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը:Էստոնիայի խորհրդարանի խոսնակն իր մտադրությունն է հայտնել գործնական սերտ համագործակցություն հաստատել ՀՀ ԱԺ ղեկավարության հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Ձեռք է բերվել առաջիկայում փոխադարձ այցեր իրականացնելու վերաբերյալ պայմանավորվածություն:

Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման շրջանակներում տեղի ունեցած վերջին իրադարձություններին: