Երեւանում Բրիտանական դեսպանատունը եւ Պողոսյան պարտեզներ հիմնադրամը սեպտեմբերի 27-ին, ժամը 16.00-ին Սիրահարների այգում կազմակերպում են Միացյալ Թագավորության Թագուհի Եղիզաբեթ II-ի թագադրման 60 ամյակին նվիրված նստարանների բացման արարողություն:

Նստարանները խորհրդանշում են Միացյալ Թագավորությունը, իսկ հարեւանությամբ տեղադրված թագուհու պատկերով արձանիկը հնարավորություն կտա այգու այցելուներին լուսանկարվել  Նորին Գերազանցության հետ:

Նախատեսվում է նաեւ  Բրիտանական դեսպանատան աջակցությամբ՝ Պողոսյան պարտեզներ հիմնադրամի կողմից  կառուցված հեծանիվների  կայանատեղի բացման արարողությունը:

Բացման արարողությանը ներկա կլինեն Սիրահարների այգու եւ Երեւանում Բրիտանական դեսպանատան ներկայացուցիչները: Ելույթով հանդես կգա ՄԹ դեսպան Քեթի Լիչը: