Կարմի Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչը այցելել է ադրբեջանցի գերի Ֆիրուզ Ֆարաջեւին: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցին հաստատել են ԿԽՄԿ-ի երեւանյան ներկայացուցչությունից:
Կարմիր Խաչի ներկայացուցիչը գերուն փոխանցվել է հարազատների հաղորդագրությունը եւ նամակը:
Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, հուլիսի 26-ի գիշերվա ժամը 06:00-ի սահմաններում Հայաստանի ԶՈՒ շփման գծում ԱՀ զինծառայող, Ադրբեջանի քաղաքացի Ֆիրուզ Ֆարաջեւը հատել էր Հայաստանի պետական սահմանը եւ հանձնվել: Սահմանախախտը ձերբակալվել էր, կատարվում է քննություն: Ադրբեջանցի զինծառայողին գերեվարելու մասին անհապաղ տեղեկացվել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան պատվիրակությունը:





























