Երեւանի «Փյունիկի» նախկին խաղացող Արտակ Ալեքսանյանը տեղափոխվել է ռուսական «Ուրալ» ակումբ։ Ֆուտբոլիստը նոր թիմի կազմում հունվարի 13-ին մեկնել է Անթալիա՝ ուսումնամարզական հավաքի։
Հիշեցնենք, որ 18 ամյա ֆուտբոլիստը ռուսական «Սպարտակի» երիտասարդական ակումբի սաներից է եղել։ «Փյունիկում» նա սկսել է խաղալ 2009 թվականից։ Խաղադաշտում աչքի է ընկնում բարձր տեխնիկայով։




























