Չնայած այն բանին, որ Բուրսայում անցկացված շախմատի թիմային մրցաշարում Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 5-րդ տեղը, մեր շախմատիստներն, այնուամենայնիվ, առանց մեդալների չեն մնացել։
Մեր հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը 9 տուրերից հավաքած 6 միավորների շնորհիվ պարգեւատրվել է արծաթե մեդալով։ Ինչ վերաբերում է Վլադիմիր Հակոբյանին, Գաբրիել Սարգսյանին եւ Արման Փաշիկյանին, ապա նրանք բրոնզե մեդալների են արժանացել։
Հիշեցնենք, որ ընդհանուր հաշվարկով Հայաստանի հավաքականը հավաքել էր 12 միավոր։




























