Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան օրերս կազմակերպել է սեփական կաբելային հեռուստաալիքի շնորհանդեսը, որը հնարավոր կլինի դիտել Հարավային Ամերիկայի մի քանի երկրներում։ Դոն Դիեգոյի հեռուստաալիքը կկոչվի «10eTV» եւ կաբելային ու ինտերնետային տարբերակներով կհեռարձակի ինչպես ֆուտբոլ, այնպես էլ մարզական աստղերի կյանքը լուսաբանող հաղորդումներ։
Հեռուստաալիքի շնորհանդեսը տեղի է ունեցել հունվարի 14-ին՝ Մեքսիկայում։
«Սա աշխարհում առաջին մարզական-ժամանցային հեռուստաալիքն է ողջ ընտանիքի համար, եւ դուք այստեղ կարող եք հետեւել ձեր սիրած մարզաձեւերին»,- հայտարարել է Մարադոնան։
Նախատեսվում է, որ նոր լրատվամիջոցը եթեր հեռարձակման առաջին օրը 1,206 միլիարդանոց հեռուստալսարան կունենա։ Սա Գինեսի ռեկորդներին արժանի արդյունք է։



























