ՅՈՒՆԵՍԿՕ-ն դրական է գնահատել Հայաստանում գործող իր ամբիոնների աշխատանքի արդյունավետությունը եւ երաշխավորել նրանց հետագա գործունեւթյունը:

2011թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր ամբիոնների գործունեության  արդյունավետությունն ուսումնասիրելու նպատակով անդամ երկրների շրջանակում անցկացրել է հարցում, որին մասնակցել են այդ երկրների Ազգային հանձնաժողովները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնները եւ Վերահսկողական աուդիտի արդյունքների համաձայն` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոններից 105-ը եւ  ՀՀՑ ծրագրի մասնակիցներից 18-ը ճանաչվել են չգործող եւ ենթակա են փակման: Արդյունավետ է գնահատվել  ՅՈՒՆԵՍԿՕ-ի 569 ամբիոնների  եւ  ՀՀՑ ծրագրի 52 մասնակիցների  գործունեությունը, որոնց թվում են նաեւ  Հայաստանում գործող ՅՈՒՆԵՍԿՕ-ի 6 ամբիոնները: