Հոկտեմբերի 9-ին ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Տոկիո` Համաշխարհային Բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպմանը մասնակցելու նպատակով: ՀՀ պատվիրակության կազմում են ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը, այլ պաշտոնատար անձինք:
Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե այցի շրջանակներում նախատեսված են հայկական պատվիրակության հանդիպումները Համաշխարհային բանկի (WB), Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF), Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA), Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի(EBRD), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) ներկայացուցիչների հետ:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի





























