Իրանը պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, էլեկտրաէներգիա գնել Վրաստանից։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին իր վրացի գործընկերոջ՝ Գրիգոլ Վաշաձեի հետ համատեղ ասուլիսում, հաղորդում է վրացական «Կավկազ պրես» գործակալությունը։
«Թեհրանը շահագրգռված է Վրաստանի հետ էներգահատվածում համագործակցության մեջ, եւ պատրաստ է անհրաժեշտության դեպքում Վրաստանից էլեկտրաէներգիա գնել»,- նշել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։
Հիշեցնենք, որ Վրաստանի ԱԳՆ ղեկավարը նախօրեին մեկօրյա այցով ժամանել է Իրան։



























