Հայաստանի նախարարներն ու կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները ՀՀ կառավարությունում հունվարի 20-ից ներկայացնելու են 2009 թ. իրենց գերատեսչությունների գործունեության հաշվետվությունները:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականի համաձայն, հաշվետվությունները կներառեն ինչպես հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքներն ու դրանց արդյունքները, այնպես էլ թերացումները, չկատարված աշխատանքների պատճառները:
Վարչապետը հանձնարարել է հաշվետվությունները հրապարակել նախարարությունների եւ կառավարությանն առընթեր մարմինների ինտերնետային կայքերում:



























