Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հունվարի 19-ին ընդունել է Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբին` Ռաուլ դը Լուցենբերգերի գլխավորությամբ:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը քննարկել են Ազատ առեւտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ապրանքների ազատ տեղաշարժին, GSP+ համակարգի ներդրման հետ կապված խնդիրների լուծմանն ուղղված քայլերը: Զրուցակիցներն անդրադարձել են մտավոր սեփականության պաշտպանությանը, ինչպես նաեւ փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման հնարավորություններին: Ընդգծվել է պետական պարտքի կառավարման ոլորտում ընթացող աշխատանքների կարեւորությունը, ֆինանսների նախարարության համապատասխան կառույցների կարողությունների ամրապնդումը, այդ համատեքստում կարեւորվել են պետական կառավարման ոլորտում մասնագետերի պատրաստման եւ վերապատրաստման խնդիրները: