Պետբյուջեի պակասորդը 2009 թվականին կկազմի ՀՆԱ-ի 7,4 տոկոսը։ Այս մասին նշված է ՀՀ ֆինանսների նախարարության նախորդ տարվա կատարված աշխատանքի եւ արդյունքի մասին սեղմագրում։ Ըստ դրա՝ պետբյուջեի դեֆիցիտը պայմանվորված է ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությամբ, եկամուտների անկմամբ եւ ծրագրված ծախսային մակարդակի պահպանմամբ։

2008 թվականի համեմատ՝ բյուջեի եկամուտները նվազել են 16,4 տոկոսով՝ կազմելով 674,4 մլրդ դրամ։

Հարկային եկամուտները եւ տուրքերը կազմել են 522,4 մլրդ դրամ՝ 2008 թվականի նկատմամբ նվազելով 15,9 տոկոսով։

ՀՀ ֆինանսների նախարարության գնահատականով՝ 2009 թվականին պետբյուջեի ընդհանուր ծախսերը, առանց արտաքին աղբյուրներից ստացված վարկերի եւ դրամանշնորհների, ինչպես նաեւ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի, կազմելու են 824,7 մլրդ դրամ՝ նախատեսված 897,4 մլրդ-ի փոխարեն։ Ֆինանսական կատարողականը կազմելու է 91,8 տոկոս։