Հայոց Ցեղասպանությունը Բեռլինում կդառնա մշտապես ցուցադրվող թեմաներից մեկը: Ծրագիրը կյանքի կկոչվի 2016 թ-ից, երբ Բեռլինում կբացի «Արտաքսման կենտրոնը»:

2000 թվականից Գերմանիայում գործում է «Ընդդեմ արտաքսման կենտրոն» հիմնդարամը, որն իր համերաշխությունն է արտահայտում առհասարակ ցեղասպանությունների ու արտաքսումների զոհերին: Կենտրոնի նախագահն է, Գերմանիայի իշխող Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Էրիկա Շտայնբախը, ով էլ նախաձեռնել է Հայոց Ցեղասպանության թեմայի ընդգրկումը ծրագրի մեջ: Հատկանշական է, որ գերմանացի այս քաղաքակն գործիչը մշտապես հանդես է գալիս Ցեղասպանության ճանաչման պահանջով՝ ոչ միայն թուրքական, այլեւ գերմանական կառավարություններից:

«Նախատեսված մշտական ցուցահանդեսում ներկայացված են լինելու պատերազմի տարիներին արտաքսված գերմանացիների ճակատագրերը: Ինչպես  կենտրոնի հիմնադրմի , այնպես էլ գիտական խորհրդի կողմից կա համաձայնություն, որ 19-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության թեման եւս ցուցադրությունների մաս կազմի: Այն ուշագարվ է նաեւ, որպես արտաքսման մեխանիզմի դրսեւորման ձեւ»,-նշել է Շտայնբախը:

Գալիք տարվա մեջ կսկսվեն Բեռլինում կառուցվելիք Արտաքսման կենտրոնի շինարարական աշխատանքները: Կառույցը լինելու է Բեռլինի կենտրոնում «Anhalter Bahnhof» կայարանի մոտ գտնվող Գերմանիայի տան շենքում:

Շտայնբախի  այս նախաձեռնությունը  տեղի է տվել ձախերի դժգոհությանը:   Բունդեսթագում «Ձախ» կուսակցության մշակութային հարցով պատասխանատու Լուկ Յոխիմսենը  մասնավորապես դեմ է, որպեսզի 1945 թին Լեհաստանից ու Չեխիայից գերմանացիենրի արտաքսման եւ 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության երեւյթները համադրվեն: