Ռուսաստանցի գեղասահորդներ Յուկո Կավագուտին եւ Ալեքսանդր Սմիրնովը դարձել են Եվրոպայի գեղասահքի սպորտային զույգերի չեմպիոններ: Նրանք հավաքել էին ռեկորդային 213,15 միավոր՝ առաջ անցնելով Ալյոնա Սավչենկոյից եւ Ռոբին Շոլկովիից (ԳԴՀ), որոնք զբաղեցրել են 2-րդ տեղը (211,72 միավոր): Բրոնզե մեդալը նվաճել են ռուսաստանցիներ Մարիա Մուխորտովան եւ Մաքսիմ Տրանկովը:

Նշենք, որ Եվրոպայի առաջնությունում ռուսաստանցի գեղասահորդների սահմանած ռեկորդը դարձել է երկրորդը: Ավելի վաղ կարճ ծրագրում համաշխարհային ռեկորդ էր սահմանել Եվգենի Պլյուշչենկոն: