NEWS.am-ը  որոշակի կրճատումներով ներկայացնում  է «The New York Times»-ում  հրապարակված Սյուզան Գյուսթենի հոդվածը.Անուշ Մկրտչյանը դա համարում է  «պանրային դիվանագիտություն»:

Մյուսները խոսում են ոչ պաշտոնական դիվանագիտության մասին: Ինչպիսի անվանում էլ ունենա` խոսքը հայերի եւ թուրքերի միջեւ կամուրջի ստեղծման մասին է` երկու երկրների կառավարությունների միջեւ պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների բացակայության պարագայում:55-ամյա Մկրտչյանը ինժեներ, գեղարվեստական քննադատ եւ ակտիվիստ է հայկական Գյումրի քաղաքից, ով պանիր է պատրատում 70 կմ հեռավորության վրա գտնվող  թուրքական Կարս քաղաքի հետ համագործակցությամբ: Գյումրիի, Կարսի եւ վրացական Նինոծմինդա քաղաքի պանրագործները 2008թ-ից արտադրում են Մկրտչյանի տեխնոլոգիայով պատրաստվող «Կովկասյան պանիր»:

«Իմ «պանրային դիվանգիտությունը» իրականում նախորդել էր  մեր երկու երկրների միջեւ «ֆուտբոլային դիվանագիտությանը», ասում է  Մկրտչյանը:Սակայն երկու հարեւան երկրների միջեւ ջերմացող հարաբերությունները, բախվելով  ազգայնականների հակազդեցությանը, ինչպես նաեւ Ադրբեջանի կողմից Անկարայի նկատմամբ ճնշմանը, նորից մարեցին, եւ երկու երկրների միջեւ ստորագրված արձանագրությունները չներկայացվեցին խորհրդարանների վավերացմանը:Քանի որ Հայաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հաջորդ տարի, իսկ Թուրքիայում` դրանից մեկ տարի անց, մոտ ապագայում նոր ջերմացումը քիչ հավանական է, կարծում է  Անկարայի միջազգային ռազմավարական հետազոտությունների կազմակերպության փորձագետ Հասան Օզրեթեմը: «Դա երկու երկրներում էլ այնպիսի հարց է, որը կարող է քվեների կորստի հանգեցնել»,-նշեց Օզերթեմը:

«Այդուհանդերձ, արձանագրությունների գործընթացը չի կարելի լիակատոր ձախողում համարել»,-այս շաբաթ Ստամբուլում հայտարարեց  «Եվրասիա համագործակցություն» ոչ կառավարական կազմակերպության տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանը: «Տեսեք, թե որքան կապեր են հաստատվել: Այդ կապերն իրենց հանրագումարում ձեւավորում են հակամարտությունների կանխման պոտենցիալ, որը գոյություն չուներ հինգ տարի առաջ: Սա առաջընթացի արդյունք է ` շնորհիվ արձանագրություններին գործընթացի»,-ավելեցրեց Տեր-Գաբրիելյանը: