2011թ. «Գազպրոմն» ու Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) կրկնապատկելու են ադրբեջանական գազի առաքումը Ռուսաստան՝ մինչեւ 2 միլիարդ խմ: Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել այսօր՝ հունվարի 21-ին Մոսկվայում, «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի եւ SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաեւի աշխատանքային հանդիպմանը:
Կողմերը բարձր գնահատական են տվել իրացվող պայմանավորվածություններին՝ նկատելով, որ ընկերությունները շարունակելու են հետեւողականորեն զարգացնել էներգետիկ համագործակցությունը Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ:
Հիշեցնենք, որ ադրբեջանական գազի 2010-2014թթ. գնման պայմանագիրը «Գազպրոմի» եւ SOCAR-ի միջեւ կնքվել էր 2009թ. հոկտեմբերին: Նախապես այն ծրագրում էր ոչ պակաս, քան 500 մլն խմ-ի առաքում, սակայն ավելի ուշ ադրբեջանական ընկերությունը որոշեց առաքումը կրկնապատկել:



























