Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում գործող շախմատային ակադեմիան անվանվել է հռչակավոր հայ շախմատիստ Տիգրան Պետրոսյանի անվամբ: Ճանաչված գրոսմայստերն այդ բարձր ճանաչմանն արժանացել է իր փայլուն կարիերայով եւ մարդկային հատկանիշներով:
Հիշեցնենք, որ Տիգրան Պետրոսյանն աշխարհի 9-րդ չեմպիոնն է՝ 1963-69թթ.., միջազգային գրոսմայստեր է (1952), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1960), փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ չեմպիոն (1959, 1961, 1969, 1975), շախմատային տեսաբան եւ լրագրող, «Շախմատային Մոսկվա» ամսագրի խմբագիր (1963-1966), «64» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր (1968-77):




























