Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան հավատացած է, որ իսպանական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին 2010 թվականին ՀԱՀ-ում կայանալիք աշխարհի առաջնությանը կարող է դառնալ լավագույն խաղացող։ Մարադոնայի կարծիքով, իր սանը գերազանցում է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ , Պորտուգալիայի ազգային հավաքականի խաղացող Քրիշտիանու Ռոնալդուին։

«Ներկա պահին Մեսսին աշխարհի լավագույն խաղացողն է։ Իսկ ասել, որ Ռոնալդուն երկրորդ լավագույն խաղացողն է, նշանակում է հաստատել, որ վերջինս շատ լավ խաղացող է։ Ինչ վերաբերում է Մեսսիին, ապա աշխարհի առաջնությունում նա ուժեղ տպավորություն կթողնի։ Մեսսին ունի բոլոր հնարավորությունները աշխարհի առաջնությունում լավագույնը հռչակվելու, եւ մենք նրան կօգնենք այդ հարցում»,- հայտարարել է Մարադոնան։