Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Ռուդ վան Նիստելռոյը շուտով կտեղափոխվի գերմանական «Համբուրգ» ակումբ։ Չնայած շատ առաջարկություններին՝ հոլանդացի հարձակվողն, այնուամենայնիվ, նախընտրում է խաղալ գերմանական Բունդեսլիգայում, քան Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Թեեւ ֆինանսական առումով ավելի շահեկան կլինի երկրորդ տարբերակը, սակայն ֆուտբոլիստն ուզում է մասնակցել Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայանալիք 2010 թվականի աշխարհի առաջնությանը, եւ գտնում է, որ Բունդեսլիգայում հանդես գալն ավելի նպատակահարմար է։

Նշենք, որ արքայական ակումբի ֆուտբլոլիստին ուզում են գնել նաեւ անգլիական «Տոտենհեմ», «Սթոկ Սիթի» եւ « Վեստ Հեմ» ակումբները։