«Հայռուսգազարդ» ընկերությունը հունվարի 22-ին Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հայտ է ներկայացրել ` Հայաստանում «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից գազի գնի բարձրացման վերաբերյալ:

Ըստ ընկերության հայտի՝ նախատեսվում է ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող բաժանորդներին վաճառվող յուրաքանչյուր հազար խմ մետր բնական գազի գինը գործող 96 հազար դրամից բարձրացնել մինչեւ 136 հազար դրամի:

Այսինքն, յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց շարքային սպառողը 96 դրամի փոխարեն վճարելու է 136 դրամ՝ 41 տոկոս ավելի, եւ դա այն պայմաններում, երբ 2010թ. բյուջեով աշխատավարձերի, նպաստների եւ այլ վճարների բարձրացում նախատեսված չէ:

Նշենք, որ ըստ գործող կարգի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարող է հայտը քննարկել եւ որոշում կայացնել 90 օրվա ընթացքում: