Հայաստանում ջրային պաշարների արդյունավետ կառավարման, մասնավորապես՝ ստորերկրյա ջրերի արդյունահանման խնդիրների կարգավորման նպատակով Կառավարությունը Հանրային խորհրդի հետ միասին համապատասխան ծրագիր կմշակի: Այս մասին որոշում է կայացվել Հանրային խորհրդի նոյեմբերի 3-ին կայացած նիստում, որին ներկա է եղել նաեւ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ որոշվել է նաեւ Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգի նախագիծը ներկայացնել Կառավարության քննարկմանը:

Հանրային խորհրդի անդամները Հանրապետության նախագահի հետ հանդիպմանը քննարկել են նաեւ հասարակական հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: