Ժորիկ Հովհաննիսյանը՝ հայտնի հայ ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի որդին, այս օրերին մարզումներ է անցկացնում մերձմոսկովյան «Սատուրն» թիմում, որը հանդես է գալիս Ռուսաստանի առաջնության Պրեմիեր լիգայում:

Ժորիկը մասնակցել է Սոչիի «Ժեմչուժինայի» հետ հանդիպմանը, որտեղ նրա թիմը զիջել է 0:3 խոշոր հաշվով:

Պաշտոնապես նա հանդիսանում է հունական «Օլիմպիակոսի» խաղացող, որի հետ գործող պայմանագիր ունի: Սակայն նա վերջին շրջանում վարձավճարով հանդես է եկել տարբեր ակումբներում:

Հիշեցնենք, որ Ժ. Հովհաննիսյանը ժամանակին Երեւանի «Փյունիկի» եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող էր: