Նավթի գներն աճում են միջազգային շուկայում:
Երեկ եւ այսօր գիշեր աշխարհի խոշոր հումքային բորսաներում կայացած առեւտրային շրջանների արդյունքներով նավթի գներն աճել են: Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում օգոստոսյան ֆյուչերսների գինը Brent տեսակի նավթի մեկ բարելի դիմաց աճել է 1,06 դոլարով կամ 1,62 տոկոսով եւ կազմել 66,44 դոլար, իսկ Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում օգոստոսյան ֆյուչերսների գինը WTI տեսակի նավթի մեկ բարելի դիմաց աճել է 0,42 դոլարով կամ 0,66 տոկոսով եւ սահմանվել 63,98 դոլար:



















