ՈւԵՖԱ-ի հատուկ հանձնաժողովը, որը ստեղծվել է պայմանագրային խաղերը հայտնաբերելու համար, գտել է Ռուսաստանում անցկացված եւս մեկ պայմանագրային խաղ: REGNUM լրատվական գործակալության հաղորդմամբ, այս անգամ կասկածի տակ են ընկել Ռուսաստանի «Կրասնոդարի» եւ «ՍԿԱ-Էներգիայի» խաղացողները:
ՈւԵՖԱ-ն Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիային է ուղարկել եւս մեկ նամակ, որտեղ նշվում է այդ խաղի մասին:Այն կայացել էր հոկտեմբերի 11-ին եւ ավարտվել է 3:1 հաշվով՝ հօգուտ կրասնոդարցիների:
Նշենք, որ անցած տարվա հոկտեմբերին ՈՒԵՖԱ- ն արդեն մեկ անգամ նամակ էր հղել Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, որտեղ նշված էր վեց խաղ, որոնք հանձնաժողովի համոզմամբ, պայմանագրային էին:
ՈւԵՖԱ-ն նաեւ հետազոտում է ռուսների մասնակցությամբ Չեմպիոնների եւ Եվրոպայի լիգայի եւս ութ խաղ:




























