Անգլիական «Մանչեստր Սիթիի» խաղացող Ռոբինյոն հայտարարել է, որ լքում է իր ակումբը։ Բրազիլիայի ազգային հավաքականի խաղացողը նման որոշում է կայացրել այն պատճառով, որ միշտ չի կարողանում ընդգրկվել թիմի մեկնարկային կազմի մեջ։

«Մանչեստր Սիթի» մարզիչ Ռոբերտո Մանչինին Ռոբինյոյին չի վերցնում որպես հիմնական խաղացողի, այդ պատճառով էլ ֆուտբոլիստը որոշեց վերադառնալ բրազիլական «Սանտոս» ։

Նշենք, որ շատերը կարծում էին, թե Մադրիդի «Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստը կխաղա "Բարսելոնայի կազմում։ Սակայն Ռոբինյոն հայտարարեց, որ չի տեղափոխվի « Բարսելոնա» եւ հույս ունի, որ մոտ օրերս կսկսի իր խաղերը բրազիլիական ակումբի կազմում։ Ֆուտբոլիստը բրազիալական ակումբում հանդես է գալիս վարձավճարով, եւ նրա աշխատավարձի մի մասը վճարելու է «Մանչեստեր Սիթին»։