Կակաոն վերամշակող ընկերությունները արագացնում են արտադրության տեմպերը՝ շոկոլադի ռեկորդային պահանջարկի պատճառով: Bloomberg-ի տվյալներով, համաշխարհային շուկայում կարող է պակասուրդ առաջանալ արեւմտյան Աֆրիկայից մատակարարումների կրճատման հետեւանքով:

Կակաոյի հատիկների վերամշակումը կավելանա 4,9%-ով, կանխատեսում են ամերիկյան Commodities Risk Analysis LC-ի վերլուծաբանները, որոնք 17 տարի է հետեւում  են այդ ոլորտի իրավիճակին:

Միաժամանակ, Bloomberg-ի հարցաքննած փորձագետները  2013թ. առաջին կիսամյակում գների միջինը 7,8% աճ են նախատեսում, այսինքն, 1 տոննայի դիմաց՝ մինչեւ 1665 ֆունտ ստեռլինգ (2643 դոլար), գրում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը:

Կակաոյի հատիկները վերամշակող ընկերությունները կակաոյի փոշի են արտադրում, որն օգտագործվում է սննդի եւ պաղպաղակի արտադրությունում, ինչպես նաեւ յուղ, որը կազմում է շոկոլադե սալիկի 20%-ը: