NEWS.am-ը կրճատումներով ներկայացնում է  «Eurasia Daily Monitor» -ում հրապարակված ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլի հոդվածը.

Անկարան ցանկանում է տրանսպորտային միջանցք ստեղծել Վրաստանով դեպի Հյուսիսային Օսիա` նպատակ ունենալով կապ հաստատել Ռուսաստանի ռեգիոնների եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ: Այս մասին Վլադիկավկազում տեղի ունեցած ռուս-թուրքական գործարար համաժողովի ժամանակ ասել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ  Բյուլեն Ուգուրը:

Թե որքան կարեւոր նշանակություն դա կարող է ունենալ, ընդգծվեց վերջին տասն օրերին, երբ Ռուսաստանում եւ Ադրբեջանում արձանագրեցին Վրաստանի նոր կառավարության` Աբխազիայով Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու հայտարարությանը:  Սակայն, ըստ թբիլիսցի մեկնաբան Գուրամ Շարիայի, այդ գաղափարն այդքան արագ չի իրագործվի, քանի որ կարող է լուրջ աշխարհաքաղաքական հետեւանքներն ունենալ:

Այդ հետեւանքներից կարող են լինել թուրքական ազդեցության աճը Հյուսիսային Օսիայի որոշ մասերի վրա` ի վնաս Ռուսաստանի, Հայաստանի մեկուսացման ավարտը, եւ, հետեւաբար, Երեւանի վրա ղարաբաղյան կարգավորման հարցում ճնշման նավազումը, ինչպես նաեւ նոր լարվածությունը Բաքվի եւ Անկարայի միջեւ հենց այդ պատճառով:

Այս առաջարկները նշանակալի են:  Մի կողմից դա ցույց է տալիս, որ Անկարան որոշել է ընդլայնել իր գործունեությունը Կովկասում, անգամ եթե այդ քայլերն անհանգստացնեն Ադրբեջանին: Սա նաեւ անհանգստություն կառաջացնի Բաքվում` կախված ինչ-որ չափով Հայաստանին շրջափակումից ազատելու հետ, որը  ինչպես հույս ունեին Ադրբեջանում, Երեւանին ստիպելու է  դուրս  բերել զորքերը Ադրբեջանի տարածքներից:

Մյուս կողմից  այդ առաջարկը ենթադրում է, որ Թուրքիայում որոշներն առնվազն կարծում են, որ Հյուսիսային Կովկասը կրկին մտել է միջազգային ասպարեզում խաղի մեջ: Դա, անկասկած,  կստիպի Մոսկվային նյարդայնանալ, եւ հետեւաբար, գաղափարները, որոնք նախատեսված էին Ռուսաստանի եւ Վրաստանի կառավարությունների միջեւ «վստահության» հաստատմանը, կարող են միանգամայն հակառակ ազդեցությունն ունենալ: