Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան ՖԻՖԱ-ին գումար է առաջարկել՝ ֆուտբոլային գլխավոր մարմնից խնդրելով չեղյալ համարել իր նկատմամբ կիրառված պատժամիջոցը։ Նոյեմբերին Մարադոնան երկու ամսով որակազրկվել էր Ուրուգվայի հավաքականի հետ խաղից հետո, երբ Մոնտեվիդեում անպարկեշտ արտահայտություններով վիրավորել էր իրեն քննադատող լրագրողներին։ Սակայն ՖԻՖԱ-ն չի ընդունել Մարադոնայի առաջարկը։ Վերջինս, սակայն, հայտնել է, որ գումարը բավականին մեծ էր եւ հնարավոր էր Հարավաֆրիկյան Հանրապետությունում անցկացվող առաջնության համար նոր խաղադաշտ կառուցել։
«Ես խնդրեցի ինձ չհեռացնել խաղացողներից, սակայն նրանք ինձ չընդառաջեցին»,-հայտարարել է Մարադոնան։



























