Այսօր՝ նոյեմբերի 20-ին, հերթական ավտովթարն է տեղի ունեցել Վանաձոր քաղաքում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 19:10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի վերջնամասում միմյանց են բախվել  Վանաձոր քաղաքի բնակիչներ, 48-ամյա Գագիկ Մանուկյանի վարած «ԶԻԼ-131» մակնիշի  36 ՏՍ 818 համարանիշի բեռնատարը եւ 22-ամյա Սամվել Ներկարարյանի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի (Նիվա) 02 ՏՕ 333 համարանիշի մեքենաները:

Վթարի հետեւանքով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել «Նիվա»-ի վարորդը, ում վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

Վթարի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները: Քննչական աշխատանքները  գլխավորում է ճանապարհային ոստիկանության հետաքննիչ Ստեփան Համբարյանը:

Լուսանկարներն՝ Էդվարդ Արզումանյանի/NEWS.am