Թուրքիայի կառավարության հովանավորության տակ գործող Հասարակական բնակարանների կառուցման վարչությունը (Toki) ազատ վաճառքի է հանել 1030 բնակարան, որոնք նախապես նախատեսված են եղել հատուկ ցածր եկամուտ ունեցող խավի համար։ Երկու սենյականոց բնակարանների գինը կազմում է մոտ 23 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումար։ Հիփոթեքային վարկավորմամբ ձեռք բերելու դեպքում գնորդը ամսական կվճարի 120 ԱՄՆ դոլար։
Նշենք, որ հիշյալ ընկերությունը ցածր եկամուտ ունեցող խավի համար վաճառում է բնակարաններ, որոնց համար գնորդները վճարում են ամսական 70 ԱՄՆ դոլարին համարժեք գումար։ Բնակարանների գները սկսվում են 15 հազար ԱՄՆ դոլարից։


























