Հունվարի 28-ին Գյումրիի Օրհուսի կենտրոնի փորձագիտական խորհուրդը որոշել է Գյումրիի Օրհուսի կենտրոնի գործունեությունը չտապալելու եւ չսառեցնելու համար Գեւորգ Պետրոսյանին լիազորել կատարել կենտրոնի համակարգողի ժամանավոր պաշտոնակատարի պարտականությունները՝ մինչեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից ֆինանսավորման շարունակումը եւ համապատասխան պայմանագրերի կազմումը:

Նշենք, որ Գեւորգ Պետրոսյանը կենտրոնի ստեղծման օրվանից ղեկավարել է Գյումրու Օրհուսի կենտրոնը, որի գործունությունը պայմանագրի ժամկետի ավարտման ու ֆինանսավորան բացակայության պատճառաբանությամբ դադարեցրել էր Շիրակի մարզպետի հանձնարարականով:

Այնինչ նույն խնդիրների առկայության դեպքում Հայաստանում գործող Օրհուսի մյուս բոլոր 13 կենտրոնները շարունակում են գործել: Մինչեւ նոր պայմանագիրը եւ ֆինանսավորումը, կենտրոնը շարունակելու է գործել Գեւորգ Պետրոսյանի կամավոր եւ անհատույց աշխատանքի շնորհիվ: Կենտրոնը գործելու է իր սովորական աշխատաժամերին` ժամը 10-18-ը, մարզպետարանի աշխատակիցների պատասխանատվությամբ այդ ժամերին բացվելու եւ փակվելու են կենտրոնի դռները: Գյումրու մի շարք շահագրգիռ հասարակական կազմակերպություններ եւ անհատներ հսկելու են այդ գործունեությունը: