Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը մահացել է Օսլոյի հիվանդանոցում, 89 տարեկան հասակում։ Այս մասին հայտնել է թագավորական տան մամուլի ծառայությունը։

«Հարալդ V թագավորը մահացել է։ Խոր վշտով հայտնում ենք, որ այսօր մահացել է Նորին մեծություն Հարալդ թագավորը», - նշվել է հաղորդագրությունում։

Նորվեգիայի 89-ամյա թագավոր Հարալդ V-ը օգոստոսի 17-ին հոսպիտալացվել էր վարակի և հեմոլիտիկ անեմիայի բարդությունների պատճառով։ Այդ ժամանակից ի վեր նա դուրս չէր եկել բուժհաստատությունից։ Օգոստոսի 27-ին թագավորական տունը հայտնել էր, որ նրա առողջական վիճակը վատթարացել է և գնահատվում է «շատ ծանր»։ Գլյուքսբուրգների դինաստիայից սերող թագավորը գահին էր 1991 թվականից։ Գահը կժառանգի նրա 53-ամյա որդին՝ Հոկոնը։