Հայ բռնցքամարտիկները մեկնելու են Բաքու՝ մասնակցելու աշխարհի երիտասարդական առաջնությանը:
Sportinfo.am կայքի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Աղաջան Աբիեւը: «Մենք պատրաստ ենք ապահովել Հայաստանի թիմի անվտանգությունը: Եթե մենք դա չանենք, AIBA-ն մեզ թույլ չի տա անցկացնել աշխարհի առաջնությունը: Այնպես որ հայ բռնցքամարտիկները կժամանեն Բաքու»,- ասել է Աբիեւը:




























