Nabucco գազամուղի կառուցման գործընթացում շատ հարցեր կան, որոնց երկար ժամանակ պատասխան չի տրվել, Bloomberg-ին տված հարցազույցում հայտարարել է Դավոսում համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
«Մինչ օրս մենք չգիտենք, թե ո՞վ է այն առաջատարը, որն առաջ կմղի գործընթացը: Ո՞վ է գազ մատակարարողների հետ բանակցելու: Ո՞վ է զբաղվելու գազի մարկեթինգով: Ի՞նչ գներ են լինելու»,-հայտարարել է Ալիեւը:
Նրա խոսքով Nabucco նախագիծը, որին աջակցում է Եվրոպական Միությունը եւ որը նախատեսված է կասպյան գազ մատակարարելու համար, դարձել է «շատ քաղաքականացված»:
Միեւնույն ժամանակ, ինչպես նշել է Ադրբեջանի նախագահը, մի շարք երկրներ միանում են նրա պոտենցիալ հակառակորդին՝ ռուսական «Հարավային հոսք» նախագծին՝ այդպիսով ստեղծելով անորոշություն:
«Ադրբեջանը պետք է իմանա, թե որքան լուրջ է Nabucco նախագիծը: Անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դոլար ներդրում Շահ-Դենիզից գազի արդյունահանման ծավալները ընդլայնելու համար, որպեսզի հնարավոր լինի անդամակցել „Nabucco“-ին»,- հայտարարել է Ալիեւը:



























