Բեն Բեռնանկեն հաստատվել է Դաշնային պահուստային համակարգի՝ ԱՄՆ Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում՝ երկրորդ չորսամյա ժամկետով:

Ինչպես հաղորդում է BBC Russia-ն, ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Բեռնանկեին 70 կողմ, 30 դեմ հարաբերակցությամբ: Վերջին շաբաթվա ընթացքում նրա վերընտրությունը կասկածի տակ էր դրվել, քանի որ հենց նա էր ղեկավարում ԴՌԾ-ն ԱՄՆ ամենամեծ տնտեսական անկման ժամանակ, գրում է The Washington Post թերթը:

Բեռնանկեն խիստ քննադատության էր ենթարկվում, որ ճգնաժամի ժամանակ աջակցել է բանկային պարտքերի փոխհատուցման քաղաքականությանը: Սակայն ինչպես նշել է ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Գեյթները, Սենատը ճիշտ որոշում է կայացրել, եւ Բեռնանկեն կշարունակի կարեւոր դեր խաղալ ազգային տնտեսության կառավարման գործում:

Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի պաշտոնում Բեռնանկեին շնորհավորել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ նշելով, որ ճգնաժամի պայմաններում «Բեռնանկեն իմաստություն եւ առաջնորդի հատկություններ է դրսեւորում»: